Առողջապահություն

Անմեղ թվացող, բայց վնասակար սովորություններ

Դուք ճիշտ եք սնվում, վարժություններ եք անում, նույնիսկ քնում եք այնքան, որքան պետք է, սակայն, հավանական է, որ Դուք ունեք անմեղ թվացող այնպիսի սովորություններ, որոնք Ձեզ մի օր «կհասցնեն բժիշկի դուռը», իսկ Դուք դրանց մասին նույնիսկ չգիտեք: Բացահայտեք Ձեր առողջությանն սպառնացող վտանգներն ու դրանք ուղղելու պարզ ճանապարհները:
Ոտքը ոտքին գցելը
 
Ոտքը ոտքին գցած նստելը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Արյան սիստոլիկ ճնշումը կարող է բարձրանալ մոտ 7 տոկոսով, դիաստոլիկը`   2 տոկոսով:
 
Ոտքը ոտքին գցած նստելը նաև մեծ սթրես է կոնքազդրային հոդի համար: Այն կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, երբ երակները սեղմված են:
 
Սա կարող է պայմաններ ստեղծել ոտքերի ստորին հատվածի երակների բորբոքման և, հավանաբար, նաև թրոմբոզի առաջացման համար:
 
Խուսափեք ոտքը ոտքին գցած 10-15 րոպեից ավել նստելուց, իսկ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ կանգնեք ոտքի և քայլեք:
 
«Փակ» ծնկներով կանգնելը
 
Թեև «փակ» ծնկների օգնությամբ ավելի հեշտ է կանգնել, սակայն դա ավելացնում է ծանրաբեռնվածությունը ծնկային հոդի վրա:
 
Մեր բոլոր հոդերը կայունացվում են շրջակա մկանների շարժումների օգնությամբ: Երբ մենք «փակ» ծնկներով վեր ենք կենում, մենք այլևս արդյունավետ չենք օգտագործում հոդը շրջապատող մկանները:
 
Հետևաբար ծանրաբեռնվածությունը հոդի վրա աճում է: Այսպիսով, կանգնելու ժամանակ ծնկները թեթևակի ծալեք:
 
Ստամոքսի վրա քնելը
 
Ստամոքսի վրա քնելիս պարանոցը դեպի հետ է թեքվում, նյարդերը սեղմվում են, ինչը հանգեցնում է վերին վերջույթների ցավի կամ թմրածության:
 
Պարզապես փոխեք քնելու դիրքն այնպես, որ այդ ընթացքում պարանոցը դեպի հետ չթեքվի:
 
Գոտին ամուր կապելը
 
Ամուր գոտին սեղմում է գոտկատեղը, ինչը կարող է հանգեցնել աղեստամոքսային համակարգի անսպասելի խնդիրների:
 
Թեկուզ գեղեցիկ, սակայն ձիգ գոտին առաջացնում է ներորովայնային ճնշում, որը կարող է հանգեցնել թթվային ռեֆլյուքսի:
 
Դրա ախտանիշները տարբեր են`   չնչին, ինչպես օրինակ՝ բերանում դառը համը, և ավելի մեծ`   այրոց և ցավ կրծքավանդակում կամ ստամոքսի վերին հատվածում, քրոնիկական հազ և այլն:
 
Հագնվելիս ձգեք Ձեր գոտին ոչ ավել, քան Ձեր գոտկատեղն է: Դուք պետք է հեշտությամբ շնչեք և արտաշնչեք:
 
Վատ կեցվածքը
 
Վատ կեցվածքը կարող է առաջացնել ուսահոդի ցավ, քանի որ վատ կեցվածք ունեցողների թիակի առջև գտնվող ուսագոտու մկանները լարվում են և հանգեցնում մկանային անհավասարակշռության:
 
Այնպես որ ջանացեք հնարավորինս ուղիղ կանգնել:
 
Երկար ժամանակ առանց ընդմիջման մեքենա վարելը
 
Երկար ժամանակ առանց ընդմիջման մեքենա վարելը կարող է առաջացնել արյան կանգ ոտքերում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել թրոմբոզի առաջացման:
 
100-150 միլիմետր քշելուց հետո պետք է կանգնեցնել մեքենան և քայլել արյան հոսքը լավացնելու և թրոմբոզի առաջացումը կանխելու համար:
 
Արթնանալուց անմիջապես հետո ձգվելը
 
Առավոտյան անմիջապես արթնանալուց ձգվելը կարող է վտանգել ողնաշարի սկավառակները:
 
Ձգվելը դառնում է սթրես ողնաշարի սկավառակների համար: Այնպես որ մինչև ձգվելը տաքացրեք Ձեր մարմինը մոտ 10 րապե:
 
Բնական կարիքների զսպումը
 
Եթե Դուք երկար ժամանակ հետաձգում եք պետքարան գնալը, ապա դա առաջացնում է միզային համակարգի վարակների զարգացման վտանգ:
 
Բակտերիաները շատ արագ կարող են բազմանալ, հետևաբար երկար ժամանակ մեզը պահելը կարող է հանգեցնել վարակի առաջացման:
 
Մաստակ ծամելը
 
Օրվա վերջում, երբ ստորին ծնոտը սկսում է ցավել, Դուք դեն եք նետում մաստակը: Ստորին ծնոտի հոդը ստեղծված է սնունդ, այլ ոչ թե մաստակ ծամելու համար:
 
Այն ժամանակը, որի ընթացքում մենք ծամում ենք սնունդը, հաճախ շատ ավելի քիչ է, քան որոշ մարդիկ ծախսում են մաստակ ծամելու վրա:
 
Մշտապես մաստակ ծամելը կարող է հանգեցնել մկանային ցավերի և խնդիրների:
 
Պայուսակն ամեն օր նույն ուսին կրելը
 
Օրեցօր ծանր պայուսակը նույն ուսին կրելը, ի վերջո, կբերի մկանային անհավասարակշռության և ուսային հոդերը կսկսեն ցավել:
 
Այնպես որ կամ պարբերաբար փոխեք պայուսակը կրելու ուսը, կամ թեթևացրեք պայուսակը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: