Առողջապահություն

Սուրճ խմող կանանց երեխաները ծնվում են «նապաստակի շրթունքո՞վ»

Ամերիկացի և նորվեգացի գիտնականների համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում սուրճի օգտագործումն ավելացնում է երեխայի մոտ «նապաստակի շրթունքով» կամ «գայլի երախով» ծնվելու հավանականությունը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ հղիության առաջին եռամսյակի ընթացքում օրական երեք բաժակ սուրճ խմող կանանց երեխաների՝ նմանօրինակ խանգարումներով ծնվելու հավանականությունը 1.39 անգամ մեծացել է, քան սուրճ չօգտագործող կանանց:
 
Բժիշկ Վիլկոկսի խոսքերով «նապաստակի շրթունքով» կամ «գայլի երախով» ծնվելու հավանականության աճը կոֆեինից կախված չէ, քանի որ այն կանանց մոտ, ովքեր հղիության ընթացքում օգտագործել են թեյ, այն սովորականից ավելի ցածր է:
 
Նման արատներով երեխաների ծնվելու հավանականությունը,սակայն, մեծ չէ: 600-800 ծնված առողջ երեխաներից միայն մեկն է ծնվում այդպիսի խանգարումներով: Այսպիսով, երեխա ցանկացող կանայք, ինչպես նաև հղիները պետք է ուշադրություն դարձնեն իրենց վարած կյանքին, հրաժարվեն ծխելուց և դիետա պահպանեն:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: