Առողջապահություն

Պարզվում է` աչքերը բուսական յուղ են «սիրում»

Գիտնականները պարզել են, թե ինչպես բուսական յուղերի օգնությամբ կարելի է աչքի ցանցաթաղանթի կարևորագույն բջիջները պաշտպանել վնասումից: Հետազոտությունն անց է կացվել Կանադայի Շերբրուկյան Համալսարանին կից Հերիաթրիայի ինստիտուտում: Պրոֆեսոր Խալիլի առաջնորդությամբ հետազոտական խումբն ուսումնասիրել է ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելային բջիջների պաշտպանական հնարավորությունները:
Դրանց վնասումը նկատվում է ռեթինոպաթիայի և տարիքային մակուլյար դեգեներացիայի ժամանակ: Այս երկու հիվանդությունները զարգացած երկրներում տարեց մարդկանց մոտ կուրության ամենահաճախ պատճառներն են, ուստի այս գիտական աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի:
 
Կանադացի գիտնականները պարզել են, որ վերը նշված բջիջների ինկուբացիան բուսական յուղի մեջ հանգեցնում է բջջային թաղանթների որոշակի բիոքիմիական և բիոֆիզիկական փոփոխությունների, ինչը երկարացնում է բջիջների կյանքը:
 
Բուսայուղ պարունակող միջավայրում բջիջների ինկուբացիայի ժամանակ այդ յուղերը տեղավորվում են բջջային թաղանթում`   ուժեղացնելով վերջինիս հոսքը: Գիտնականները եզրակացնում են, որ ձիթայուղի մեջ պարունակվող Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպթթուներով հագեցած սննդակարգը նվազեցնում է ռեթինոպաթիայի և ցանցաթաղանթի տարիքային դեգեներացիայի զարգացման հավանականությունը:
 
Դեղագետները նույնպես մտածելու տեղ ունեն: Հավանաբար բուսայուղերը կարելի է օգտագործել որպես աչքի նոր կաթիլների հիմք: Սակայն այդ հարցը դեռ ուսումնասիրության կարիք ունի: Իսկ մինչ այդ մայոնեզը նետեք աղբամանը և աղցանները պատրաստեք ձիթայուղով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: