Հանրագիտարան

Ռուսաստանում նշվում է Դիվանագետի օրը

1802թ. ռուս կայսր Ալեքսանդր Առաջինի հրամանագրով կազմավորվում է դիվանագիտական հարաբերություններ վարող գերատեսչություն:
2002թ.՝ 200 տարի անց, Ռուսաստանի ԱԳՆ հոբելյանական տարեթվի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Պուտինի հրամանով փետրվարի 10-ին սահմանվում է Դիվանագետի տոնը:
 
Տոնը նշվում է փետրվարի 10-ին, քանի որ 1549թ. փետրվարի 10-ին է գրանցվել առաջին հիշատակությունը Ռուսաստանում արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության մասին:
 
Տոնի կապակցությամբ ամեն տարի Ռուսաստանի Դաշնության ԱԳ աշխատակիցները ծաղիկներ են դնում խորհրդային տարիներին դիվանագիտության զարգացմանը նպաստած անձանց հուշաքարերին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: