Առողջապահություն

Աուտիկ երեխաների մասին

Համաձայն նոր հետազոտության տվյալների`   շատ ընտանիքներ, որտեղ կան աուտիկ կամ այլ զարգացող հիվանդություններ ունեցող երեխաներ, դիմում են լրացուցիչ կամ այլընտրանքային բուժման մեթոդների:

Կալիֆորնիայում կատարված հարցումներից պարզվել է, որ աուտիստիկ սպեկտրի խանգարում (ASD) կամ այլ զարգացող հաշմանդամություն (DD) ունեցող երեխաների ընտանիքների մեկ երրորդը դիմում է այլընտրանքային բուժմանը`   օգտագործելով բիոակտիվ սննդային հավելումներ կամ այլ անվնաս միջոցներ:
 
«Լրացուցիչ կամ այլընտրանքային բուժումը լայն տարածում ունի մարդկանց մեջ, բայց առավել տարածված է հատկապես այն ընտանիքներում, որտեղ կան աուտիկ երեխաներ»,- ասում է Կալիֆորնիայի համալսարանի մանկաբույժ դոկտոր Քեթլին Անգուսցիրին:
 
Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի սահմանման`   ASD-ն զարգացող հաշմանդամության տեսակ է, որն ստեղծում է տարբեր սոցիալական, կոմունիկատիվ և վարքային խնդիրներ: 88 երեխաներից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD):
 
Թեև այս ախտանշանները բուժվում են դեղերի և թերապիաների միջոցով, սակայն աուտիզմի կոնկրետ բուժում չկա: Եվ ոչ բոլոր երեխաների մոտ է դիտվում առողջության կտրուկ բարելավում ավանդական թերապիաների արդյունքում:
 
ASD բուժումները պահանջում են շարունակական հետևողականություն և չեն թողնում կողմնակի հետևանքներ, ինչպիսիք են անքնությունը, անհանգստությունը կամ ստամոքսի խանգարումը: Այդ իսկ պատճառով աուտիզմով հիվանդ երեխաների ծնողները կարող են դիմել այլընտրանքային բուժման եղանակներին:
 
«Մենք կցանկանայինք, որ ավելի հաճախ քննարկումներ լինեին ընտանիքների և բժիշկների միջև», -ասում է դոկտոր Քեթլինը: Նրա թիմի փորձնական ուսումնասիրությունները կատարվել են աուտիզմի սպեկտրի խանգարում (ASD) ունեցող 578 երեխաների և զարգացող այլ հաշմանդամություն (DD) ունեցող 125 երեխաների մոտ: Բոլոր երեխաները 2-5 տարեկան են եղել և բոլորն էլ Կալիֆորնիայում ծնված:
 
Նրանք բացահայտել են, որ ավանդական բուժում ստանալն ավելի հավանական է ASD ունեցող երեխաների համար, որովհետև DD ունեցողների համար բուժման շատ քիչ ստանդարտներ կան, այնինչ աուտիզմով հիվանդները պարտադիր պետք է ինտենսիվ կուրսեր անցնեն:
 
Ամենտարածված այլընտրանքային միջոցներից մեկը, ինչպես նշվեց, սննդային հավելումներն են, հատուկ սննդակարգը, այդ թվում՝ առանց գլյուտեինի դիետան: Հետազոտողները պարզել են նաև, որ ASD ունեցող երեխաների 9%-ն օգտագործում է ինվազիվ, չարտոնագրված և ոչ անվտանգ միջոցներ: Սրանք ներառում են հակասնկային դեղեր, վիտամինի ներարկումներ և այլն:
 
Իսկ ահա DD-ով տառապող երեխաներին բուժել են անվտանգ եղանակով: «Դա մեր հետազոտության ամենահուսադրող արդյունք էր»,-ասում է դոկտոր Քեթլինը: Նրանք նաև մի փաստ են արձանագրել՝ այն երեխաները, ում ծնողները կրթություն ունեն, մեծ մասամբ ստանում են լրացուցիչ և այլընտրանքային բուժում`   ի տարբերություն նրանց, ում ծնողները կրթություն չեն ստացել:
 
«Նրանք ունեն ավելի շատ ռեսուրսներ, ժամանակ և ավելի շատ հնարավորություն համացանցում անցկացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար», – նշել է դոկտոր Քեթլինը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: