Առողջապահություն

Ինչ է նշանակում «մաքուր» սնվել

Դուք երբևէ սնվե՞լ եք «մաքուր»: Կարող է մի քիչ տարօրինակ հնչել, բայց Դուք լվանո՞ւմ եք մթերքներն օգտագործելուց առաջ: Վստա՞հ եք, որ մաքուր ափսեների մեջ եք լցնում Ձեր կերակուրը: Ահա մի շարք խորհուրդներ մաքուր սնվելու մասին:
Օրինակ՝ որոշ սահմանումներ մաքուր սննդի վերաբերյալ ենթադրում են բնական մթերքների օգտագործում: «Սա նշանակում է խուսափել վերամշակված սնունդ օգտագործելուց, այսինքն`   պահածոյացված, շաքարի մեծ քանակություն կամ բացասական ճարպեր պարունակող սնունդ կիրառելուց»,- ասում է Մաթ Փալեյը, ով երկար ժամանակ աշխատել է որպես ֆիթնես-վնասվածքաբան:
 
Դեղագործ Սկոթ Գավուրան, ով աշխատում է Օնտարիոյի ուռուցքաբանական համակարգում, իր բլոգում գրել է. «Սննդամթերքներն ըստ «մաքրության» դասակարգելը շատ հաջող մարքեթինգային ռազմավարություն է, սակայն քիչ արդյունավետ, երբ գործը հասնում է առօրյային»:
 
Մաթ Փալեյն առաջարկում է հետևել այս խորհուրդներին՝
 
- Ուտել չզտված հացահատիկ ամբողջական վիճակում
- Առատորեն օգտագործել թարմ, տեղական մրգեր և բանջարեղեն
- Այնպես անել, որ սննդի գերակշռող մասը լինի բանջարեղեն, ոչ թե միս
- Օգտագործել բնական ճարպեր՝ ընկուզեղեն, ավոկադո, կոկոսի հյութ և այլն
- Խմել մեծ քանակությամբ ջուր կամ այլ ոչ կալորիական հեղուկներ
- Կիրառել սնունդ պատրաստելու առավել ճիշտ մեթոդներ՝ թխել, շոգեխաշել և այլն:
 
Այսպիսով, մաքուր սնվելը ենթադրում է շատ բանջարեղենի և քիչ մսի օգտագործում, ինչպես նաև աղի և վերամշակված սննդամթերքի սահմանափակում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: