Հանրագիտարան

Ձնե քանդակների տոն Սապորո քաղաքում

Փետրվարի 5-ին Սապորո ճապոնական քաղաքում նշում են «Ձնե քանդակների» տոնը: Այս տոնի հիմնադիրները եղել են դպրոցահասակ երեխաները:
Ամենամյա ձյան փառատոնի անցկացման հիմքը քաղաքի աշակերտների`   հիմնականում ավագ դպրոցի երեխաների՝ 1950թ. Սապորոի կենտրոնական զբոսայգում քանդակած 6 ձնե արձաններն են:
 
Բացի այդ արձանիկների ցուցահանդեսից, ընթացքում երեխաները ձնագնդի են խաղացել: Այդ մի քանի օրվա ընթացքում զբոսայգի էր այցելել 50 հազար մարդ:
 
Այդ ժամանակից ի վեր փառատոնի շնորհիվ Սապորո քաղաքը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով ձմեռային քաղաք, իսկ տոնն էլ դարձավ Ճապոնիայի ամենահայտնի տոներից մեկը:
 
Նշենք նաև, որ 1972թ. քաղաքը դարձավ Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք, որի շնորհիվ քաղաքի փառքը տարածվեց Ճապոնիայի սահմաններից դուրս:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: