Առողջապահություն

Պայքարի համեղ միջոցներ 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեմ

Ուրախալի լուր գինի և շոկոլադ սիրողների համար. պարզվում է, որ եթե քանակապես շատ օգտագործվեն ֆլավոնոիդներ, որոնք հիմնականում պարունակվում են շոկոլադի, թեյի, հատապտուղների և գինու մեջ, ապա դրանք կարող են պայքարել 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեմ:
Անգլիայի մի շարք համալսարանների պրոֆեսորների կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս միացությունների հաճախակի օգտագործումը նվազեցնում է ինսուլինի դիմադրությունը և կարգավորում գլյուկոզան:
 
2-րդ տիպի շաքարային դիաբետն ինսուլինի դիմադրության արդյունք է: Սա նշանակում է, որ մարդու օրգանիզմն ի վիճակի չէ պատշաճ կերպով օգտագործելու արտադրվող ինսուլինի քանակը, ինչն էլ կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի աննորմալ քանակի:
 
Այս ամենը պարզելու համար անց է կացվել ուսումնասիրություն: Բոլոր կանայք լրացրել են հարցաթերթիկներ: Սա թույլ է տվել չափելու հետազոտվողների ընդունած ֆլավոնոիդի քանակը: Այսպիսով, այն կանայք, ովքեր շատ են օգտագործել ֆլավոնոիդներ (հատապտուղների, կարմիր խաղողի, շոկոլադի և գինու միջոցով), ունեցել են ինսուլինի ցածր դիմադրություն:
 
Այս կանանց մոտ նաև բարձր է եղել ադիպոնեկտին կոչվող պրոտեինի մակարդակը, իսկ սա կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ինչ վերաբերում է շոկոլադին, ապա խոսքը դրա օգտագործման միայն չնչին քանակության մասին է ցանկալի արդյունքի հասնելու համար:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: