Առողջապահություն

Ինչո՞վ կարելի է փոխարինել կարտոֆիլի չիփսերը

Քչերին է հայտնի, որ կարտոֆիլի չիփսերը կարելի է փոխարինել այնպիսի չիփսերով, որոնք ոչ միայն օգտակար են, այլև չեն գիրացնում: Եթե մինչ օրս ձեզ բախտ չի վիճակվել փորձել կաղամբից պատրաստված չիփսեր, ապա դուք շատ բան եք կորցրել:
Կաղամբը վիտամին C-ի անսպառ աղբյուր է: Այդ արժեքավոր նյութը կաղամբում ավելի շատ է, քան նույնիսկ կիտրոնի կամ նարնջի մեջ։ Կաղամբը հարուստ է նաև B, P, K խմբի վիտամիններով, ինչպես նաև «հակախոցային գործոն» համարվող U վիտամինով։
 
Հին Եգիպտոսում խաշած կաղամբը մատուցում էին որպես աղանդեր`   հավատացած լինելով, որ այն բարելավում է մարսողությունը, իսկ հին հռոմեացիները կաղամբի հյութն օգտագործում էին ուժեղ գլխացավերի դեպքում և խորապես հավատացած էին, որ այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը զանազան հիվանդությունների, այդ թվում`   ժանտախտի նկատմամբ։
 
Կաղամբում կան մեծ քանակությամբ ծծումբ, կալցիում, կալիում, ֆոսֆոր պարունակող հանքային նյութեր, ինչպես նաև լիզոցիմ, որն օժտված է մանրէասպան հատկություններով։ Ածխաջրի ցածր տոկոսայնության շնորհիվ այն չփազանց օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդների համար։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: