Առողջապահություն

Հոն՝ համեղ միջոց հարբուխի դեմ

Ջերմային մշակման ընթացքում հոնի բուժական հատկությունները չեն կորչում, այնպես որ այս ցուրտ ամիսներին թեյի հետ հոնի մուրաբա վայելելով, կարելի է խուսափել հարբուխով հիվանդանալու վտանգից, քանի որ հոնն ամրապնդում է իմունիտետը:
Բանն այն է, որ հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, պեկտինային նյութեր և ֆիտոցիդներ, դաբաղանյութեր և 30-60 տոկոս վիտամին C:
 
Իր քիմիական բաղադրության շնորհիվ ախորժաբեր, հակատենդային, արյան ճնշումը կարգավորող և անոթային աթերոսկլերոզը կանխող բնական դեղամիջոց է:
 
Ցուցված է նաև լյարդի ու երիկամների հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում: Շաքարային դիաբետի ժամանակ օգտակար է թարմ պտուղներից պատրատված հյութը:
 
Դեռևս հին ժամանակներից հոնի թուրմն օգտագործվել է ռախիտի, անգինայի, խոզուկի, քութեշի և շատ այլ հիվանդությունների դեպքում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: