Առողջապահություն

Ինչպես ամրացնել իմունիտետը ցրտին

Մեզանից շատերն են ձմեռը դիմավորում տագնապով: Ցավոք սրտի, սկսում ենք մտածել սեփական իմունիտետը բարձրացնելու մասին այն ժամանակ, երբ նկատում ենք մրսածության առաջին նշանները: Կան մի շարք գործոններ, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողնում իմունիտետի վրա և այն դարձնում անպաշտպան:
Այդ գործոններից են՝ 
  • Սթրեսը 
  • Ոչ ճիշտ սնվելը 
  • Ցածր ֆիզիկական ակտիվությունը 
  • Էկոլոգիան:

Հետևյալ պարզ, սակայն արդյունավետ խորհուրդները կօգնեն ձեզ ամրացնել իմունիտետը և զերծ մնալ սեզոնային գրիպներից և մրսածությունից:

Վիտամիններ 
 
Բարձր իմունային համակարգի կարևոր պայմաններից է վիտամինների առկայությունը: Դրանցով հարուստ են մրգերն ու բանջարեղենը: Ցրտին վիտամիններ կարելի է ստանալ դեղորայքային հաբերի տեսքով կամ գազարի, կաղամբի և նեխուրի հյութ խմելով: Հիշեցնենք, որ օրգանիզմի համար ամենակարևոր վիտամիններն ու հանքանյութերն են՝ A, C, D, F, B5 վիտամինները, երկաթը, ցինկը, սելենը, մագնիումը, կալիումը:
 
Ակտիվ կենսակերպ
 
Մաքուր օդը, զբոսանքը նույնպես հարկավոր են իմունիտետը բարձրացնելու համար: Մաքուր օդը արյունը հարստացնում է օրգանիզմը թթվածնով, զբոսանքը հեռացնում է էմոցիոնալ լարվածությունը և ամրացնում նյարդային համակարգը: Սա շատ կարևոր է, քանի որ սթրեսը և ներքին անհանգստությունը մշտական հիվանդությունների հիմնական պատճառն են:
 
Կոնտրաստային ցնցուղ 
 
Այս մեթոդը բավականին պարզ և հասանելի միջոց է բոլորի համար: 20 վայրկյան սառը ցնցուղ ընդունելուց հետո, ընդունեք տաք ցնցուղ (20 վայրկյան): Այս գործընթացը թեև տևում է 10-15 րոպե, սակայն խթանում և բարելավում է արյան շրջանառությունը:
 
Էմոցիաների հսկողություն 
 
Նյարդային լարվածությունը ոչ միայն հարբուխի, այլև բազմաթիվ հիվանդությունների պատճառն է: Հանգստացնող երաժշտությունը, վիտամինացված թեյը՝ կիտրոնով և հաղարջով, 7-8 ժամյա քունը ապահովում են հոգեկան հավասարակշռվածությունը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: