Առողջապահություն

Ձիթայուղով հարուստ սննդակարգ ընդդեմ շաքարախտի

Ըստ իսպանացի գիտնականների նոր հետազոտության`   շաքարախտի զարգացման հավանականությունը կարելի է նվազեցնել առանց վարժությունների և առանց կալորիաների սահմանափակման: Դրա համար պետք է միայն ձիթայուղով հարուստ սննդակարգ պահպանել:
Հետազոտության մասնակիցներին բաժանել են երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ պահպանել է հատուկ սննդակարգ`   ճարպերի ցածր պարունակությամբ, առանց ձիթայուղի և ձիթայուղի ընդգծված պարունակությամբ:
 
Հարկ է նշել, որ խմբերի մասնակիցներն ունեցել են ժառանգական նախատրամադրվածություն շաքարախտի հանդեպ:
 
Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ փոխելով սննդակարգը, կարելի է նվազեցնել շաքարախտի զարգացման հավանականությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: