Հանրագիտարան

Հին Նոր տարի

Ըստ հուլյան տոմարի՝ հունվարի 13-ին նշվում է Հին Նոր տարին: Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։
Գրիգորյան տոմարը հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում, ըստ ավանդույթի՝ ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին: Հռոմի Գրիգոր 13-րդ Պապը նկատել է, որ հուլյան, այսինքն՝ հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն։
 
Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին՝ մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը։
 
Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին՝ հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ը՝ բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թվականների ընթացքում։ 
 
16-20-րդ դարերի ընթացքում հուլյան՝ հին և գրիգորյան՝ նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր։ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Վրաստանում ոչ պաշտոնապես տոնվում է Հին Նոր տարին։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: