Հանրագիտարան

Սուրբ Սիլվեստրի օր

Ամանորի նախաշեմին`   դեկտեմբերի 31-ին, Եվրոպայի շատ կաթոլիկ երկրներում նշվում է Սուրբ Սիլվեստրի օրը (Feast of St. Silvestr):

Տոնը տարեցտարի դառնում է ավելի ուրախ, գեղեցիկ և ընդգրկում է նորանոր երկրեր: Այս օրը բոլորն ուրախանում են, կատակներ անում և սպասում Նոր Տարվա գալստին:

 

Ըստ լեգենդի՝ 314թ. Հռոմի պապ Սիլվեստր 1-ը կարողացել է որսալ մի հրեշի: Եվ ըստ այդ նույն լեգենդի՝ այդ հրեշը 1000թ. պետք է կրկին դուրս գար և ոչնչացներ գոյություն ունեցող աշխարհը: Սակայն իրականում նման բան չեղավ:
 
Սուրբ Սիլվեստրը մահացել է հենց Նոր տարվա նախաշեմին՝ 335թ. դեկտեմբերի 31-ին, և այս օրն էլ տոնում են Սուրբ Սիլվեստրի տոնը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: