Հանրագիտարան

Իոսիֆ Ստալինը` «տարվա մարդ»

1943 թ. հունվարի 4-ին`   ուղիղ 70 տարի առաջ, ամերիկյան "Time" ամսագիրը Իոսիֆ Ստալինին 2-րդ անգամ հռչակեց տարվա մարդ: «Տարվա մարդ» կոչման համար պայքարում են հայտնի քաղաքական գործիչներ, գործարարներ, երաժիշտներ, մարզիկներ, հեռուստահաղորդավարներ և իրավապաշտպաններ:
Առաջինը «տարվա մարդ» ամսագիրը ընտրել է 1927 թ., որը հայտնի ամերիացի օդաչու Չարլզ Լինդբերգն էր: «Տարվա մարդ» կոչմանն արժանացել են նաև դիկտատորները`   Ադոլֆ Հիտլերը (1938 թ.):
 
1939 թ. Իոսիֆ Ստալինը արժանացավ «տարվա մարդ» կոչմանը, իսկ 1942 թ. հունվարի 4-ին նա այս կոչումը ստացավ ոչ որպես դիկտատոր, այլ ֆաշիզմի դեմ պայքարող քաղաքական գործիչ, ղեկավար: 
 
Ստալինը՝ նշանավոր խորհրդային կուսակցական քաղաքական գործիչը, կոմունիստական կուսակցության առաջնորդը, հայրենական մեծ պատերազմի ժամանակ կարողացել է միավորել ժողովրդի ուժերը և փոխել պատերազմի ընթացքը:
 
Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը: Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել ֆաշիստների իշխանությունը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: