Առողջապահություն

Պայքար այրոցի դեմ

Շատերը հաճախ են այրոցի զգացողություն ունենում և փորձում պայքարել դրա դեմ զանազան մեթոդներով՝ չմտածելով այրոցն առաջացնող պատճառների մասին: Այրոցը երկու հիմնական պատճառ ունի՝ սեղմանի անբավարարություն, որի հետևանքով բարձր թթվայնության ստամոքսահյութը ստամոքսից անցնում է կերակրափող, և այն սննդամթերքը, որը նպաստում է ստամոքսահյութի թթվայնության բարձրացմանը:
Ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնում են թթու, կծու ուտեստները, շոկոլադը, կակաոն, լոլիկը, կետչուպը, սխտորը, ցիտրուսայինները, ալկոհոլը, քացախը:
 
Այրոցի զգացողություն առաջանում է նաև շատակերությունից: Սննդի մեծ ծավալը մեխանիկորեն լայնացնում է և ստամոքսն ու սեղմանը:
 
Իհարկե, կան ստամոքսաղիքային համակարգի մի շարք հիվանդություններ, որոնք այրոց են առաջացնում, սակայն մարդկանց մեծամասնությունն այրոցից տանջվում է ինքն իր հանդեպ անփույթ վերաբերմունքի հետևանքով:
 
Այդ պատճառով էլ այրոց ունեցող մարդիկ պետք է սննդային օրագիր պահեն, կազմեն սննդամթերքի ցանկ, որում ներառված մթերքներն իրենց մոտ այրոց են առաջացնում, և խուսափեն դրանց կիրառումից:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: