Հանրագիտարան

Սլավոնական երկրներում տոնում են Սուրբ Ծնունդը

Սուրբ Ծնունդը սլավոնական երկրներում նշվում է հունվարի 7-ին: Կաթոլիկ եկեղեցին այս տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ Հայաստանում այն նշվում է հունվարի 6-ին (Քրիստոսի մկրտության հետ համատեղ):
Մի շարք երկրներում ընդունված է այդ օրը սեղանին ունենալ տասներկու ճաշատեսակ, որը Քրիստոսի տասներկու աշակերտների խորհրդանիշն է:
 
Հայաստանում ընդունված է Սուրբ Ծննդյան նախօրյակին պատրաստել չամիչով բրինձ, որն իր մեջ ունի Քրիստոնեության տարածման խորհուրդը:
 
Բրինձը ժողովուրդն է, իսկ չամիչը`   Քրիստոսի աշակերտները, ինչպես նաև ձուկը, որը, ըստ Աստվածաշնչի, առատություն է խորհրդանշում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: