Հանրագիտարան

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սբ.Պատարագի օր

Ճրագալույցի Սբ. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում`   Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:
Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
 
Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Ի դեպ, Ճրագալույց նշանակում է ճրագ վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում:
 
Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: