Հանրագիտարան

Սուրբ Բերթոլդի տոն (Շվեյցարիա)

Շվեյցարիայում այս օրը նշում են Սուրբ Բերթոլդի տոնն ի պատիվ մայրաքաղաք Բեռնի հիմնադրման: Բեռնը հիմնադրվել է 1191թ.-ին ի պատիվ Բուրգունդիայի կառավարիչ դուքս Բերթոլդի:
Քաղաքը հիմնադրվել է Աարե գետի ափին, որպեսզի պաշտպանի դքսի տիրույթների արևմտյան սահմանները: Բերթոլդը հայտարարեց, որ նոր բնակավայրի անվանումը կլինի իր որսած առաջին կենդանու անունով:
 
Եվ առաջին կենդանին, որին դուքսը սպանեց, արջն էր: Այստեղից էլ քաղաքի անունը ("ber"-գերմաներեն նշանակում է արջ):
 
Շատ շուտով արջը դարձավ քաղաքի խորհրդանիշը. սկսեցին պատկերել գերբի վրա, քաղաքի տարբեր մասերում:
 
Այս օրը`   հունվարի 2-ը, Շվեյցարիայում պետական ​​տոն է, որի շրջանակում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: