Առողջապահություն

Ի՞նչը կարող է փչացնել ձեր ժպիտը

Շատերն անգամ չեն էլ կռահում, որ սովորական թվացող ըմպելիքներն ու մթերքները կարող են մեծ վնաս հասցնել ատամներին: Վնասակար մթերքների շարքում հետազոտողները դասում են մրգային թեյի խառնուրդները, որոնք տարբերվում են սովորական թեյերից իրենց բարձր թթվայնությամբ: Դա էլ հենց վնասում է ատամների էմալը:
Հաճախակի ուտելը ևս լավ ազդեցություն չի ունենում ատամների վրա`   ենթարկելով դրանց թթվային ազդեցության: Ըստ փորձագետների՝ ատամները մեկ օրվա ընթացքում կարող են առնվազն հինգ թթվային «հարձակման» ենթարկվել:
 
Ալկոհոլի`   հատկապես գինու և էներգետիկ խմիչքների սիրահարները, նույնպես պետք է ուշադիր լինեն հենց նույն պատճառով: Մի շարք դեղամիջոցներ, օրինակ՝ տարատեսակ հակադեպրեսանտները, ճնշումը կարգավորող դեղերը և այլն, հանգեցնում են բերանի խոռոչի չորացմանը:
 
Մինչդեռ հենց թուքն է խաղում ատամների պաշտպանի դերը: Եթե այն չի բավարարում, ապա ատամները ենթարկվում են կործանարար միջավայրի ազդեցությանը: Ըստ հետազոտողների՝ ատամներին վնաս պատճառող վերջին գործոնն ատամների հաճախակի սպիտակեցումն է:
 
Վերջինի հետևանքով էմալը բարակում է, որն էլ հանգեցնում է կարիեսի առաջացմանը և բարձր զգայունության հնարավորության մեծացմանը:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: