Առողջապահություն

Ի՞նչ անել, եթե երեխայի մոտ գարեհատի ախտանշաններ կան

Գարեհատը վերևի կամ ներքևի կոպի թարթիչի մազային հանգույցի թարախակալում է։ Երբեմն չորանում է, բայց ավելի հաճախ կոպի վրա թարախային գնդիկ է գոյանում, որը մի շաբաթից պայթում է։

Բժշկի դիմեք, եթե
- մի շաբաթ հետո գարեհատը չի անցել կամ չի փոքրացել,
- աչքի շուրջը մաշկը կարմրել է,
- երեխան ունի նաև բլեֆարիտ։
Գարեհատը շատ լուրջ հիվանդություն չէ. ինքներդ կարող եք բուժել։
 
Ախտանիշները
- կարմիր ցավոտ ուռածություն կոպի վրա
- ուոածության վրա աոաջացել է թարախային բշտիկ
 
Բամբակյա թրջոցը թրջեք տաք ջրով, քամեք և 2-3 րոպե պահեք երեխայի աչքի վրա. այս դեպքում գարեհատի գլխիկը ավելի արագ կհասունանա։ Այս գործողությունը կատարեք օրական 2-3 անգամ, մինչև գարեհատը պայթի։
 
Երբ գարեհատը ծակվի, ցավը կթեթևանա։ Եռացած տաք ջրի մեջ թրջած բամբակով զգուշորեն մաքրեք թարախը։
 
Բժշկի դիմեք, եթե
- մի շաբաթ հետո գարեհատը չի անցել կամ չի փոքրացել,
- աչքի շուրջը մաշկը կարմրել է,
- երեխան ունի նաև բլեֆարիտ։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: