Առողջապահություն

Հիպերտոնիայի բուժման նոր միջոց՝ ֆուտբոլ

Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ ֆուտբոլի պարապունքները կարող են նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը ֆիզիկապես պասիվ մարդկանց մոտ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ շաբաթական երկու անգամ ֆուտբոլային մարզումներից հետո ցածր ֆիզիկական ակտիվություն ունեցող հիպերտոնիկների մոտ էապես նվազում է զարկերակային ճնշումը, զարկերակի հաճախականությունը հանդարտ վիճակում, ինչպես նաև մարմնի ճարպային ծավալը:
 
Բացի այդ, ֆուտբոլային մարզումները դրական են ազդում նաև սրտամկանային հիվանդությունների այլ ռիսկային գործոնների վրա, օրինակ՝ սրտային անբավարարություն, հոդերի ճկունություն, խոլեստերինի մակարդակ և այլն:
 
Փորձերի ընթացքում կամավորների խումբը, որը ֆուբոլ էր խաղում, համեմատվեց այլ սպորտային մարզումներով զբաղվող խմբի և ֆիզիկապես պասիվ խմբի հետ:
 
Ստացված արդյունքների հիման վրա գիտնականները խորհուրդ են տալիս  ֆուտբոլային մարզումները ներառել հիպերտոնիայի բուժման և կանխարգելման միջոցառումների ցանկի մեջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: