Հանրագիտարան

Հանրապետության տոն (Մադագասկար)

Դեկտեմբերի 30-ին Մադագասկարում տոնում են Հանրապետության օրը: 1958թ. Մադագասկարն ստացավ ինքնակառավարման իրավունք՝ վերանվանվելով Մադագասկարի Հանրապետություն:
1960-1972թթ. երկրում իշխել են սոցիալ-դեմոկրատները: Իսկ կուսակցության ղեկավար Ֆ. Ցիրանանան եղել է Մադագասկարի առաջին նախագահը (1959-1972թթ.):
 
Մադագասկարը գտնվում է Հնդկական օվկիանոսում և բաժանվում է Աֆրիկայից Մոզամբիկի նեղուցով։ Տարածվում է համանուն կղզու վրա, որը գտնվում է հարավային կիսագնդի արևադարձային լայնություններում։
 
Երկրի ափերը ողողում են Հնդկական օվկիանոսի ջրերը, որոնք իրենց բարերար ազդեցությունն են թողնում կղզու կլիմայի վրա։
 
Մադագասկարը եղել է Ֆրանսիայի գաղութ և երկար ժամանակ շահագործվել ֆրանսիական գաղութարարների կողմից։ Բայց, ի վերջո, 1960 թվականին անկախություն է նվաճել և այսօր ինքն է տնօրինում իր ճակատագիրը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: