Հանրագիտարան

Ցուցադրվեց առաջին շոգեմեքենան

1801թ.-ի դեկտեմբերի 24-ին անգլիացի մեխանիկ Ռիչարդ Տրևիտիկը ցուցադրեց առաջին շոգեմեքենան: Մեքենան նախատեսված էր 8 ուղևորի համար և շարժման մեջ էր դրվում մեկ հորիզոնական ցիլինդրով ու բարձր ճնշման կաթսայով: 1829թ.-ին շոգեքարշերը դարձան ամենաարագ տրանսպորտային միջոցները (արագությունը 24 կմ/ժամ):
Տրանսպորտի այս տեսակի զարգացմանը, սակայն, լուրջ խոչընդոտում էին ձիերը, որոնք, վախենալով դղրդացող և գոլորշի արտանետող մեքենայից, դառնում էին անկառավարելի:
 
Բողոքում էին նաև ճանապարհների սեփականատերերը, քանի որ ամեն կամուրջ չէր, որ դիմանում էր ծանր կաթսայով շոգեքարշ մեքենային:
 
1865թ.-ին ընդունվում է կարմիր դրոշի մասին օրենքը, որի համաձայն՝ յուրաքանչյուր կառքի առջևից (ոչ պակաս քան 55 մետր) պետք է գնար մարդ, որը կզգուշացներ հնարավոր վտանգի մասին:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: