Հանրագիտարան

Հայաստանի Հանրապետության ազգային բանակը

Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1992թ., Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի պայմաններում կազմավորվեց Հայաստանի Հանրապետության բանակը:

Մինչև այդ՝ մոտ երկու տարի, արցախյան ճակատում ընթանում էին մարտական գործողություններ, որոնց ողջ ծանրությունն ընկել էր կամավորական ջոկատների վրա: Այս ընթացքում գիտակցվեց կանոնավոր բանակի ստեղծման կարևորությունը, և արդեն պատերազմի պայմաններում կազմակերպվեցին սպայական դասընթացներ, որոնցում սպայական կրթություն ստացան կամավորականները: Կանոնավոր բանակի ստեղծումը իր կարևոր նշանակությունն ունեցավ ոչ միայն ռազմաճակատում՝ արձանագրված հաղթանակներով, այլև հստակեցրեց և ամրագրեց Հայաստանի դիրքերը միջազգային բանակցային գործընթացներում՝ որպես սեփական բանակ ունեցող, անկախ և պաշտպանական ներուժի տեր պետություն: Միաժամանակ ռազմական գործողությունների մեջ ընդգրկվեցին Հայաստան եկող հայազգի սպաները՝ լրացնելով բարձրաստիճան հրամանատարության պակասը: Կամավորականի փորձին գումարվեցին կադրայինի հմտությունը, գիտելիքները, կարողությունները, որի արդյունքը եղավ մեր հաղթանակը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: