Առողջապահություն

Մեխակի յուղը «հարթում է» մաշկային խնդիրները

Շատ դեռահասներ և մեծահասակներ ունենում են մաշկային զանազան խնդիրներ, որի արդյունավետ բուժումը կարող է առաջարկել միայն բժիշկը: Գիտնականները հայտնաբերել են, որ մեխակի եթերայուղը կարող է արդյունավետորեն հեռացնել մաշկի վրա առաջացած տարատեսակ գնդիկները, օրինակ՝ բշտիկները:

Նրանք մի շարք փորձեր են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են մեխակի եթերայուղի արդյունավետությունը բշտիկների բուժման պարագայում:

 

Փորձերը ցույց են տվել, որ մեխակի յուղն ունակ է բուժել մաշկի գրեթե բոլոր խնդիրները: Հարկ է նշել, որ որոշ դեպքերում 15 րոպեն էլ է բավարար մաշկի խնդիրները լուծելու համար:

Փորձագետները կարծում են, որ մեխակի եթերայուղն արդյունավետ է նրանով, որ այն երկար ժամանակ չի ցնդում:

 

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այդ յուղը մաշկի տարատեսակ խնդիրների բուժման ժամանակ, բայց, իհարկե, բժշկի հսկողությամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: