Առողջապահություն

Առողջ սնունդ «առողջ» ձմեռ

Չնայած ձմռանն օրգանիզմի ընդունած օգտակար վիտամինների և միկրոէլեմենտների քանակը նվազում է, բայց, այնուամենայնիվ, ավելորդ կիլոգրամներ հավաքելու հավանականությունն ավելանում է:

Ձմռանը բալանսավորված սնունդը պարզապես անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք դիմակայել տարաբնույթ վարակներին և հիվանդություններին: Խրախուսվում են ֆիզիկական վարժությունները, որոնք կօգնեն բոլորին առույգ լինել և հիանալի կազմվածք ունենալ:

 

Սննդակարգ (դիետա) պահպանելիս հարկ է հիշել, որ օրգանիզմը պետք է ստանա սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Ձմռանը շատ օգտակար են վարսակի փաթիլները: Բջջանյութի մեծ քանակ պարունակելով`   վարսակի փաթիլները կօգնեն նվազեցնել խոլեստերինը և պաշտպանել արյունատար անոթները:

 

Ամենաօգտակարը վարսակի մեծ հատիկներն են: Որքան մեծ է հատիկը, այնքան ավելի շատ բջջաանյութ կա դրա մեջ: Օրգանիզմի համար ձմռանը կարևոր նշանակություն ունեն նաև վիտամինները, հատկապես՝ վիտամին C-ն:

 

Հուրախություն թթու սիրող  բոլոր անձանց`   թթու դրված կաղամբը մեծ քանակությամբ С վիտամին է պարունակում: Կարող եք ուտել տարատեսակ բանջարեղենային ապուրներ: Տաք սնունդն ավելի արագ է յուրացնում օրգանիզմը՝ չթողնելով, որպեսզի ճարպեր կուտակվեն:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: