Հանրագիտարան

Կինոյի օր (Բելառուս)

1924թ. դեկտեմբերի 17-ին Բելառուսում հիմնադրվեց «Բելգոսֆիլմ» ընկերությունը, և այդ օրվանից երկրում նշվում է Կինոյի օրը: Տոնի օրը պատահական չէ ընտրված. հենց այդ օրը Բելառուսի ազգային կոմիտեն ընդունեց «Բելառուսում կինոարտադրության մասին» որոշումը:

1926թ. Բելառուսի հեռուստադիտողները դիտեցին առաջին հայրենական արտադրության ֆիլմը`   «Անտառային իրական պատմություններ»-ը: 1928թ. Բելառուսում հիմնվեց «Սովետական Բելառուս» կինոստուդիան, որն անհրաժեշտ տեխնիկայի բացակայության պատճառով տեղափոխվեց Լենինգրադ, ավելի ուշ`   Մինսկ:

 

«Բելառուսֆիլմ»-ում  նկարահանվել են գեղարվեստական, փաստագրական ֆիլմեր և մուլտֆիլմեր: Նկարահանված աշխատանքները տարբեր միջազգային փառատոների ժամանակ բազմաթիվ մրցանակների են արժանացել: 

 

Հարկ է նշել նաև, որ Մինսկում գոյություն ունի «Բելառուսում կինոյի թանգարան»-ը, որտեղ հավաքված են ֆիլմերի վերաբերյալ փաստաթղթեր, նկարներ և արխիվային այլ նյութեր: Պարբերաբար թանգարանում ցուցադրվում են հայրենական և արտասահմանյան արտադրության ֆիլմեր:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: