Հանրագիտարան

Եթեր հեռարձակվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը

1989թ. դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում եթեր հեռարձակվեց «Սիմփսոններ. Սիմփսոնների ընտանիքը» սիրված մուլտֆիլմի առաջին սերիան: Մուլտսերիալը բաղկացած է 356 սերիայից և ցայսօր էլ չի իջնում համաշխարհային հեռուստաէկրաններից:

Մուլտֆիլմում շոշափվում են ամերիկյան կյանքի մի շարք մշակութային և սոցիալական հարցեր, բայց նախ և առաջ այն ծաղրում է «միջին ամերիկացու» ավանդական կյանքի ընթացքը: Մուլտի հեղինակները չեն վախեցել ֆիլմում բարձրացնել այնպիսի նուրբ հարցեր, ինչպիսիք են քաղաքականությունն ու կրոնը:

 

Մուլտֆիլմն աղմկահարույց քննարկումների առիթ է ստեղծել: Առաջին հերթին զայրացած էին ծնողները, որոնք դժգոհում էին, որ մուլտֆիլմի հերոսներն իրենց երեխաների վրա վատ ազդեցություն են թողնում: Երբ «Սիմփսոններ»-ի մուլտհերոսների նկարներով և տարբեր մակագրություններով շապիկներ հանվեցին վաճառքի, ԱՄՆ-ի որոշ նահանգների դպրոցներում նույնիսկ արգելվեց դրանք կրելը:

 

Այնուամենայնիվ, այդ ապրանքներն այնքան մեծ պահանջարկ ունեին ամերիկյան սպառողների շրջանում, որ 14 ամսվա ընթացքում դրանց վաճառքից ավելի քան 2 միլիոն դոլարի եկամուտ էր ստացվել: «Սիմփսոններ»-ն ստացել են ամենահեղինակավոր փառատոների մրցանակներ, իսկ 2000թ. հունվարի 14-ին Հոլիվուդի հայտնի «Փառքի ուղի»-ում «վառվեց» «Սիմփսոններ»-ի աստղը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: