Առողջապահություն

Մանրէասպան սխտորը

Գիտնականների անցկացրած հետազոտություններից պարզ է դարձել, որ սովորական սխտորն ունակ է փոքրիկ երեխաներին պաշտպանել "Cronobacter sakazaki" մահացու հիվանդությամբ վարակվելուց:

Հայտնի է, որ այդ պաթոգեն բացիլն օրգանիզմ է թափանցում սննդի միջոցով`   առաջացնելով սեպսիս կամ մենինգիտ:

Ինչպես ցույց են տվել թեստերը, սխտորի մեջ առկա երկու միացություն հիանալի պայքարում են այս պաթոգենի դեմ: Այնպես որ, խորհուրդ է տրվում մանկական սննդի մեջ միշտ մի փոքր սխտոր ավելացնել:

Հաճախ օգտագործեք սխտոր և մի՛ վախեցեք վերջինիս տհաճ հոտից. այն հեշտությամբ կարելի է անցկացնել մաղադանոսի կամ մեկ բաժակ կաթի օգնությամբ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: