Հանրագիտարան

Ջեյն Օսթին

Ջեյն Օսթինն այն քիչ կանանցից մեկն էր, ով կարողացավ գրականության մեջ մեծ ձեռքբերումների հասնել և նորաշունչ մնալ մինչ այսօր: Նրա գրած սիրավեպերում միախառնված են հումորը, հոգեբանական թեթև երանգները և սոցիալական ռեալիզմի տարրերը:

Ջեյն Օսթինը ծնվել է 1775թ. դեկտեմբերի 16-ին: Ընտանիքում, բացի նրանից, ևս 7 երեխա կար: Նա շատ վաղ տարիքում է սկսել գրել: Գրողի վաղ տարիքի ստեղծագործությունները տպագրվել են  նրա մահից մոտավորապես 100 տարի հետո, և դրանցից ամենահայտնին «Հպարտություն և նախապաշարմունք» վեպն է:  

 

Այն այսօր էլ չի կորցրել իր հետաքրքրությունը, երիտասարդները ցայսօր կարդում են երկը: Կենդանության օրոք գրական գործունեությունը Ջեյն Օսթինին փառք չբերեց, որովհետև նա իր բոլոր ստեղծագործությունները տպագրում էր գրական կեղծանունով: Օսթինը մահացել է 1817թ. հուլիսի 18-ին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: