Հանրագիտարան

Հաստատվեց «Շկոդա» մակնիշի մեքենայի ապրանքանշանը

1869թ. երիտասարդ ինժեներ Էմիլ Շկոդան մի փոքրիկ գործարան հիմնեց Չեխիայում: Ժամանակի ընթացքում այդ գործարանը դարձավ աշխարհում մեքենա արտադրող առաջատարներից մեկը:

1905թ. այդտեղ սկսեցին արտադրել «Շկոդա» բեռնատար զինվորական մեքենան: 1919թ. սկսած`   գործարանն սկսեց նոր ճյուղ բացել իր արտադրության մեջ`   թողարկելով նաև թեթև մարդատար մեքենաներ:

 

1923թ. դեկտեմբերի 15-ին պաշտոնապես ընդունվեց մեքենայի ապրանքային նշանը: 1990թ. սկսած՝ գործարանն անցավ գերմանական հայտնի «Ֆոլցվագեն» ընկերության ղեկավարության տակ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: