Հանրագիտարան

Թեյի միջազգային օր

Ամեն տարի`   դեկտեմբերի 15-ին, աշխարհի տարբեր երկրներում նշվում է Թեյի միջազգային օրը հանրության ուշադրությունն այս օգտակար ըմպելիքի վրա հրավիրելու համար:

Թեյի միջազգային օրը հատկապես մեծ շուքով է նշվում այն երկրներում, որտեղ թեյի տնկադաշտեր կան`   Հնդկաստան, Շրի Լանկա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա և այլն:

 

Ըստ գիտական վարկածներից մեկի՝ թեյը՝ որպես ըմպելիք, բացահայտվել է Չինաստանում մ.թ.ա. 2737 թվականին, երբ Շեն Նունգ կայսրը թեյի տերևները պատահաբար գցել է եռացող ջրի մեջ:

 

Այդ օրվանից թեյը Չինաստանում դարձել է շատ պահանջված ըմպելիք: Եվրոպա և Ռուսաստան թեյը «մուտք է գործել» 17-րդ դարի կեսերին:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: