Հանրագիտարան

Հաջողության ջենտլմենները ֆիլմի պրեմիերա

1971թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացավ «Հաջողության ջենտլմենները» սիրված ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ռեժիսորը Ալ. Սերինն էր, սցենարի համահեղինակները`   Գ. Դանելյանն ու Վ. Տոկարևոն: Պրեմիերան կայացել է Մոսկվայի «Ռոսիա» կինոթատրոնում:
Ֆիլմում գլխավոր դերերը խաղում էին սիրված կինոդերասաններ Եվ. Լեոնովը, Գ. Վիցինը,  Ս. Կրամարովը, Ռ. Մուրադովը, Է. Գարինը, Ն. Ֆատաևան և Օ. Վիտովը:
 
Ինչ խոսք, կինոքննադատներն սկսեցին քննադատել ֆիլմը, սակայն ժողովրդի շրջանում այն միանգամից մեծ սեր վայելեց:  
 
Ֆիլմը դիտել է 65 միլիոն հեռուստադիտող: «Հաջողության ջենտլմենները» ֆիլմի այս ցուցանիշն, իսկապես, ռեկորդային էր խորհրդային ժամանակաշրջանի կինոարտադրության պատմության մեջ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: