Հանրագիտարան

Դրոշի օր (Շվեյցարիա)

Դեկտեմբերի 12-ին Շվեյցարիայում նշվում է Դրոշի օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1889 թվականի հենց այս օրը հաստատվեց երկրի դրոշը: Շվեյցարիայի դրոշը հետևյալ տեսքն ունի՝ կարմիր ուղղանկյունաձև պաստառ, որի կենտրոնում սպիտակ խաչն է: Դրոշը քառակուսի է, որն այդքան էլ բնորոշ չէ եվրոպական երկրների դրոշներին:

Եվրոպական պետությունների շարքում ամենապարզ տեսքն ունի հենց Շվեյցարիայի դրոշը: 1339թ. սկսած՝ սպիտակ խաչը՝ որպես սիմվոլ, սկսեց լայնորեն կիրառվել շվեյցարիացիների շրջանում:

 

Այդ ժամանակ դրոշի վրայի խաչն ավելի մեծ էր և զբաղեցնում էր դրոշի գրեթե ամբողջ մակերեսը:

 

Տոնական օրը բոլոր պետական կառույցների և կրթական հաստատությունների վրա երկրի դրոշն են բարձրացնում, պետական մակարդակով տեղի են ունենում հանդիսավոր արարողություններ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: