Առողջապահություն

Անփոխարինելի արքայանարինջը

Բրիտանացի գիտնականները վստահ են, որ ամենաարժեքավոր միրգն արքայանարինջն է: Բացի վիտամիններից, արքայանարնջի մեջ կան կենսական անհրաժեշտ տարրեր:

Օրը չորս արքայանարինջը կարող է բավարարել օրգանիզմի պահանջարկը: Արքայանարինջն օգտակար է ապագա մայրերին, որոնց յոդի օրվա չափաբաժինը հասնում է 200 մկգ-ի։ Այս չափաբաժինը նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման գրավականն է։

Մինչև 6 տարեկան երեխաների համար յոդի 1 օրվա չափաբաժինը 90 մկգ է։ Օրվա մեջ 2-3 պտուղ ուտելու դեպքում զգալիորեն բավարարվում է օրգանիզմի յոդի պահանջը։
 
Այս պտուղը կարգավորում է մարսողությունը, նպաստում վիտամինների յուրացմանը, դրական ներգործություն ունենում սիրտ-անոթային համակարգի վրա, որոշ դեպքերում կարող է փոխարինել վալոկարդինին։ Արքայանարինջն ունի հակաբորբոքային ազդեցություն։
 
Բուժիչ հատկությունների ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ տերևից ստացված պատրաստուկներն ունեն հակաօքսիդանտ, ցավազրկող և հակաբորբոքային հատկություններ։
 
Գիտնականները կարծում են, որ հակաօքսիդանտ նյութերի, հատկապես՝ կվերցետինի առկայությունը կանխարգելում է գլուտատիոնի սպառումը (սակավությունը) և ճարպերի օքսիդացումը լյարդում։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: