Առողջապահություն

Հետաքրքիր փաստեր քնի մասին

Ահա, թե ինչ են պարզել գիտնականները մարդու քնի մասին, օրինակ`   երեխայի ծնունդը ծնողների համար նշանակում է միջինը 400-750 ժամի քնի կորուստ առաջին տարում:

Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ և 40 րոպե: Այս մրցույթի հաղթողի բախտը, ինչպես ասում են, բերել է, որ երկար ժամանակ արթուն մնալու պատճառով ընդամենը հալյուցինացիաներ, տեսողության խանգարումեր, չկապակցված խոսք և հիշողության մասնակի կորուստ է ունեցել:

 

Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել՝ քնա՞ծ է մարդը, թե՞ ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով՝ առանց դա նկատելու: Եթե դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է դուք քնի պակաս ունեք:

 

Լավագույն սահմանը 12-15 րոպեն է, որը նշանակում է, որ բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց առավոտյան արթնանալով՝ շատ հոգնած չեք լինի և կրկին քնելու ցանկություն չեք ունենա: Պարզվում է՝ մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք:

 

Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծավ մասամբ տարօրինակ են և անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկնվում են, կարծես մենք ինչ-որ բան ենք մտածում կամ վերհիշում, որը մոռացել էինք: Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք կողքից:
 
Որոշ գիտնականներ կարծում են, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ մտապահենք օրվա ընթացքում մեզ հետ պատահածը և աշխարհից ստացած կարևոր տեղեկատվությունը: Գիտնականների մի այլ խումբ էլ ենթադրում է, որ մենք երազ ենք տեսնում, որպեսզի մեր ուղեղը մաքրենք անպետք ինֆորմացիայից ու հիշողություններից:
 
Դեռահասներն այնքան քնի կարիք ունեն, որքան և երեխաները`   օրական 10 ժամ, իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը, ծերերին՝ 6 ժամը: Քնի մասին եղած այս և շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականներն իմացել են վերջին 25 տարվա ընթացքում: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: