Առողջապահություն

Վիդեոխաղերը նաև դրական կողմեր ունեն

Քուինսլենդի համալսարանի աշխատակիցները պնդում են, որ համակարգչային խաղերը բարձրացնում են տրամադրությունը, երիտասարդների ինքնագնահատականը: Ասում են նաև, որ խաղերն ավելի են մտերմացնում ընտանիքի անդամներին:

Դոկտոր Դենիել Ջոնսոնն իր գործընկերների հետ վերլուծել է մի շարք հոդվածներ և հարցումներ՝ գալով այն եզրակացության, որ խաղի տեսակը կարևոր չէ:

 

Կարևոր է, թե ինչպես են այն խաղում և ում հետ: Համատեղ խաղը նպաստում է ուղեղի ակտիվացմանը, ինչպես նաև ջերմացնում խաղընկերների հարաբերությունները:

 

Դրանով է բացատրվում այն, որ դեռահասների հետ մտերմիկ հարաբերություններ ստեղծելու համար պետք է նրանց հետ խաղալ:
 
Դա, սակայն, չպետք է գրավի օրվա մեծ մասը և վերածվի կախվածության: Չափավոր խաղալու դեպքում այն բերում է էմոցիոնալ հանգստության, հավասարակշռության:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: