Հանրագիտարան

Մայրության օր (Պանամա)

Դեկտեմբերի 8-ին Պանամայում նշվում է ամենակարևոր տոներից մեկը՝ Մայրության օրը: Այդ օրը Պանամայում տիրում է գեղեցիկ ու դրական տրամադրություն, քանի որ նշվում է աշխարհում ամենահարազատ մարդու՝ մոր տոնը:

Չնայած բոլորն են Պանամայում սիրում և նշում այս տոնը, բայց չկա ստույգ տեղեկություն այն մասին, թե երբ և ինչպես է առաջացել տոնի  գաղափարը:

 

Ինչպես հայտնի է, աշխարհի տարբեր երկրներում տարվա տարբեր ժամանակահատվածում նշում են մայրերի տոնը: Վարկած կա, որ այս տոնն ամենաառաջինը նշվել է Հունաստանում, որովհետև դեռևս անտիկ ժամանակներում Հունաստանում խոնարհվում էին մոր՝ որպես աստվածուհու առաջ:

 

Մայրերի օրվա առթիվ Պանամայում մարդիկ զանգահարում են իրենց մայրերին կամ հեռագրում են նրանց, ինչպես նաև տոնական ընթրիք, նվերներ կամ համերգ են կազմակերպում նրանց պատվին:
 
Պանամայի քաղաքներից մի քանիսում հենց այդ օրը նորաձևության ցուցադրություններ են կազմակերպվում, և նորաձև զգեստները ցուցադրում են հենց մայրերը: Այդ օրը մարդիկ շնորհավորում են ոչ միայն իրենց մայրերին, այլև տատիկներին և կնքամայրերին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: