Առողջապահություն

Կոֆեինը կարող է բարելավել արյան հոսքը

Պարզվում է՝ կոֆեինը կարող է բարելավել արյան հոսքը: Այսպիսի եզրակացության են եկել սրտաբանները: Հետազոտության իրականացմանն օգնել է 27 առողջ կամավոր: Առաջին իսկ փորձը ցույց է տվել, որ մեկ բաժակ կոֆեին պարունակող սուրճը նպաստում է մատներին արյունամատակարարման ուժեղացմանը, ինչը թույլ է տալիս գնահատել մանր անոթի պատի լավ աշխատանքը:
Մասնակիցների 30%-ի մոտ 75 րոպեի ընթացքում բարելավվում էր արյունամատակարարումը: Ի դեպ, կոֆեին չպարունակող սուրճը նման արդյունք չէր ապահովում: Հետազոտության ղեկավարը՝ Մասատո Ցուցուին, հայտնել է, որ մասնակիցները նույնիսկ կանոնավոր սուրճ չեն օգտագործել:
 
Մի օր կամավորները խմել էին առանց կոֆեինի սուրճ, իսկ մեկ ուրիշ օր՝ կոֆեինով: Յուրաքանչյուր հետազոտությունից հետո կատարվել է լազերային դոպլեր հետազոտություն: Այն հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ է, որի միջոցով պատկերվում է արյան շրջանառությունն անոթներում:
 
Հետազոտությունը կատարվել է կույր եղանակով՝ ո´չ գիտնականները, ո´չ հետազոտվողները չգիտեին, թե ինչ սուրճ են խմել: Հետազոտողները գրանցում էին զարկերակային ճնշումը, սրտի զարկերի հաճախականությունն, անոթի դիմադրության մակարդակը, ինչպես նաև արյան մեջ որոշվում էր կոֆեինի քանակը:
 
Արդյունքները ցույց են տվել, որ կոֆեինով սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումը, սակայն բարելավում է անոթի պատի աշխատանքը: Իսկ սրտի զարկերի հաճախականությունը երկու դեպքում էլ նույնն է եղել:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: