Հանրագիտարան

Քաղավիացիայի միջազգային օր

1944թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում 52 երկիր ստորագրեց միջազգային քաղավիացիայի մասին կոնվենցիան, որը հայտնի է Չիկագոյի կոնվենցիա անունով:

Դրանով հիմք դրվեց քաղաքացիական ավիացիայի`   ԻԿԱՕ-ի կազմավորմանը: Ըստ պաշտոնական տվյալների`   ներկայումս 187 երկիր է անդամագրվել այս կառույցին:

 

Հայաստանի Հանրապետությունը կառույցի լիիրավ անդամ է դարձել 1992թ. և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր աշխատանքներին և որոշումների ընդունմանը:

 

2002թ. ԻԿԱՕ-ն իր կարգախոսը դարձրեց հետևյալը`   «Թռիչքներ երկրների միջև, երկխոսություն ժողովուրդների միջև»:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: