Առողջապահություն

Ծխախոտի «դատավարությունը»

Ոտքի՛, դատարանն է գալիս:

Դատավոր.
- Քննարկվում է դատական հայցն ընդդեմ Ծխախոտի, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի, այն է`   «Վտանգավոր նյութերի հետ վարվելու անվտանգության կանոնների խախտումը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա (ներքին) միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել»:Մեղադրանքը ներկայացնելու համար խոսքը տրվում է պետական մեղադրողին:

Դատախազ.

– Ծխելը բազմաթիվ հիվանդությունների առաջացման, հաշմանդամության և մահվան պատճառ է դառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 1990-ականների վերջերին ծխելու հետևանքով ամեն տարի 1,2 միլիոն մահվան դեպք է արձանագրվել: Հակածխախոտային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում 2020-ին այդ ցուցանիշը կհասնի 2 միլիոնի (մահացության ընդհանուր թվի 20%-ը):

 
Նիկոտինային թունավորման վտանգը բավականաչափ ծանոթ է: Այն ամենամեծ վնասը հասցնում է ամենատարբեր տարիքային խմբերին՝ մանուկ և տարեց հասակում: Ծխախոտը մեղադրվում է ներքին միջավայրն ապականելու և մարդու կյանքի տևողությունը 20 տարով կրճատելու մեջ:
 
Դատավոր («մեղադրյալին»՝ Ծխախոտին).
–Դուք Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք:
 
Ծխախոտ.
– Մասնակի: «Ես» ծագումով հեռավոր Ամերիկայի բուսական թագավորությունից եմ: 1550-ին Եվրոպա բերվեցի Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպան Նիկոյի կողմից: Նրա անունով է կոչվում նիկոտինը: «Ես» բարձր տեխնոլոգիական արտադրանք եմ: Ծխելու պրոցեսում մեծ դեր է խաղում իմ նիկոտինը, որի փոքր չափաբաժինը խթանող հատկություն ունի, օգնում է օրգանիզմի ներքին հավասարակշռության պահպանմանը:Թո´ղ օգտագործեն նիկոտինի փոքր պարունակությամբ ծխախոտ: Օրինակ՝ Հնդկաստանում ծխելը համարվում է աստվածահաճո արարողություն: Անգլիայի նախկին վարչապետ Չերչիլն ամբողջ կյանքում սիգար է ծխել և ապրել 91 տարի: 2007թ. մարտին աշխարհի 50 երկրներ են մասնակցել սիգարների ամենամյա ցուցահանդեսին:
 
Դատախազ.
– Հայտնի է նաև, որ ամբողջ կյանքում Չերչիլը հայկական կոնյակ է օգտագործել: Սակայն գլխավորը ձեռնտու դեպքերի օրինակները չեն, այլ հակասությունների հայտնաբերումը: ԻսկԿուբայում ստիպված են շնչել «թանկարժեք» ծուխը:
 
Վկա թոքաբան.
– Որ ծխախոտը «մարդասպան է», վկայում է թոքերում օդը մաքրող ապարատի ներդաշնակ աշխատանքի խախտումը: Այսպես, մարդու շնչուղիների լորձաթաղանթը ծածկված է թարթչավոր էպիթելով: Թարթիչները լորձաթաղանթի մակերեսին տալիս են հացահատիկի ծածանվող դաշտի տեսք: Նրանք լարված վիճակում հերթականությամբ թեքվում են առաջ և բրոնխներից դուրս հրում մանրագույն «աղբը» լորձի շերտով: Այն դեպքում, երբ օդը շատ է կեղտոտված կամ վարակված մանրէներով, նրա խառնուրդների մեծ մասը թափանցում է թոքերի խորքը, այսպես կոչված`  ալվեոլները:
 
Այս կառուցվածքների գործունեությունը ապահովում է արյունը և հյուսվածքները թթվածնով ապահովելու անհրաժեշտ մակարդակ, հավասարաչափ և ռիթմիկ սրտխփոց, գլխուղեղի բեղմնավոր աշխատանք և օրգանիզմում ընթացող այլ պրոցեսներ: Արյան մեջ նիկոտինի ներմուծումը փոքրացնում է շնչափողում և բրոնխներում թարթիչների շարժունակությունը, շրջափակում նրանց էներգաապահովումը և առաջ է բերում ապաճում՝ ատրոֆիա: Ընթանում է շնչափողի և բրոնխների ճաղատացում, որն էլ կտրուկ վատացնում է թոքերի ինքնամաքրման պրոցեսը: Ծխախոտի ծխով ախտահարված թոքաբշտիկային մակրոֆագերը կորցնում են ուռուցքային բջիջները ճանաչելու և նրանց ոչնչացնելու հատկությունը:
 
Փաստաբան. -Հիվանդահարույց մանրէներ և անբնական բջիջներ հայտնաբերվու՞մ են չծխող մարդկանց օրգանիզմում:
 
Թոքաբան.– Չծխողների մոտ հստակ գործող պաշտպանական համակարգի շնորհիվ մանրէների քանակը պահպանվում է կրիտիկականից ցածր մակարդակի վրա: Իսկ ծխողների օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ փոքր է: Առողջ մարդու թոքաբշտիկների պատերը չեն թուլանում ամուր հիմնակմախքի շնորհիվ: Թոքերի ուռուցքից մահացողների թիվը 10-15 անգամ բարձր է չծխողների համեմատ:
 
Վկա սրտաբան.– Ինֆարկտից խուսափելու համար պետք է դրսևորել ամուր կամք և հրաժարվել Ծխախոտից: Ծխի մեջ առկա նյութերի ազդեցությամբ կարող է առաջանալ սիրտը սնող անոթների սպազմ: Բացի դա, անցնելով արյան մեջ, նիկոտինը մեծացնում է թրոմբի առաջացման  ռիսկը: Սիրտը սնող անոթների սպազմը և թրոմբով դրանց խցանումը սրտամկանի ինֆարկտի պատճառ են դառնում: 
 
Փաստաբան.– Իմ պաշտպանյալի նկատմամբ կատաղի պայքար է սկսվել Ֆրանսիայում, որտեղ ծխախոտի գինը թանկացել է`   3,9-ից հասնելով 5,4 եվրոյի:
 
Վկա թունաբան.– Որպեսզի իմանաք ծխողի, ինչպես նաև «պասիվ» ծխողի օրգանիզմի վրա իրական քիմիական ծանրաբեռնվածությունը, փորձեմ ներկայացնել ծխի մեջ առկա նյութերի գամման: Ծխախոտի ծխի մեջ ավելի շատ էիզոպրենը, հենց այն, որից կաուչուկ են ստանում: Ճիշտ է՝ պոլիմերային աշտարակի համար 39 մգ/մ3-ը քիչ կլինի, սակայն թոքերի համա՞ր... Իզոպրենից հետո «սպանելու» հաջորդականությամբ գալիս է ացետոնը, իզոբութիլենը, բութեն 1-ը, տոլուոլը, պրոպիլենը և այլն: Իսկական օրգանական քիմիայի գործարանային ծրագիր: Ծխախոտում ամենավտանգավորը պոլոնիում ռադիոակտիվ տարրն է, որը չոր այրման ընթացքում,կուտակվելով թոքերում, հանգեցնում է թոքերի քաղցկեղի:
 
Փաստաբան.– Բացի ծխախոտից՝ ներքին միջավայրը ապականելու այլ աղբյուրներ չկա՞ն: Հայտնի է, որ մարդն ամեն օր ենթարկվում է 63 հազար քիմիական միացությունների ազդեցությանը:
 
Վկա փորձագետ.– Ծխողները կանոնավոր, իսկ չծխողները volens-nolens՝ կամա-ակամա, իրենց թոքերն են մղում գարշելի հոտով շագանակագույն խեժը, որի մեջ կան թունավոր և խիստ թունավոր քիմիական հարյուրավոր միացություններ:
 
Ծխախոտի դեմ պայքարը սկսվել է նրան Եվրոպա բերելու առաջին իսկ օրվանից: Անգլիայում ծխողներին գլխատում էին: Ուրբանոս 6-րդ պապը, որ ծխելու մոլություն ուներ, անաթեմայի՝ նզովքի ենթարկվեց: Ռուսական Միխայիլ ցարը պատժում էր ծխողներին և պետականացնում նրանց ողջ կայքն ու կալվածքը:
 
Գիտակցելով առողջապահական, սոցիալական, բարոյական, մշակութային անփոխարինելի կորուստները՝ կարևորվում է 2004թ. Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ընդունումը: Ծրագրի արդյունքներից է, օրինակ, ծխախոտիտուփի վրա առողջապահության նախարարության նախազգուշացումը:
 
Դատախազ.– Այս իրեղեն ապացույցը մեկ անգամ ևս հաստատում է Ծխախոտի վնասակար ազդեցության մասին ծխողի և նրան շրջապատողների առողջության վրա:
 
Վկա քիմիկոս.– Վատ սովորույթը հաճախ օգնում է: Օրգանական սինթեզի ձեռնարկի հեղինակ, գերմանացի Լ. Գատերմանը խորհուրդ է տալիս ծխել սինիլային թթվի և ցիանամիդի հետ փորձ անելիս, քանի որ ծխախոտի ծխի համը փոխվում է նյութերի նույնիսկ չնչին քանակների առկայության դեպքում: Հայտնի է նաև, որ մարդը ծխում է քունը հաղթահարելու համար:
 
Փաստաբան.– Վերջապես հայտնվեց պաշտպան վկա, որը նշեց ծխախոտի օգտագործման արդյունավետությունը: Կարելիէ օգտագործել նիկոտինի փոքր պարունակությամբ ծխախոտ:
 
Դատախազ.– Յուրաքանչյուր ծխող անձամբ իր համար որոշում է նիկոտինի չափաբաժինը:Ահա թե ինչու «թույլ» ծխախոտը ոչինչ չի տալիս մոլի ծխողին: Նա, հակառակ իր կամքին, կմեծացնի ծխախոտի գլանակների քանակը:
 
Փաստաբան.– Այդ դեպքում թող օգտագործեն Մանուկ Սարգսյանի ստեղծած գրաֆիտե ինքնավառվող ծխախոտը, որը ո´չ համ ունի, ո´չհոտ: Մոլի ծխողների մոտ ծխելը մեծ հետք է թողնում հիշողության մեխանիզմում, մտածողության, տրամադրության վրա:
 
Վկա ակնաբույժ.– Ծխելը բացասաբար է անդրադառնում տեսողության վրա: Դա հաստատում են ավելի քան հարյուրամյա դիտարկումները: Մոլի ծխողների մոտ առաջանում է ծխախոտային ամբլիոպիա՝ կարմիր գույնի թյուրընկալում (կարմիր առարկաները դժգույն են երևում), փոքրանում է տեսողության սրությունը, տեսադաշտում հայտնվում են բծեր: Ծխելը վատացնում է ռեակցիան «շարժողական» լուսային գրգիռների նկատմամբ: Այն բացասաբար է անդրադառնում, օրինակ, տրանսպորտի վարորդների աշխատանքին, որոնց հաճախ վստահում ենք մեր կյանքը: Իռլանդացի գիտնականների հորինած համակարգչին կից գործող փոքրիկ սարքը ցույց է տալիս ոչ միայն ծխախոտի խեժի, շմոլ գազի չափի, այլև՝ կյանքի տևողության կրճատման մասին տվյալներ: 100 մարդուց 42-ը կարող է փրկվել, եթե չծխի:
 
Դատախազ.– Գործում նշված է, որ ծխողի կողմից չծխողի դեմքին արտաշնչած ծխի յուրաքանչյուր քուլա պարունակում է 70 մգ չոր մասնիկ և 23 միլիգրամ ածխածնի օքսիդ:
 
Դատավոր.– Դատարանը լիովին ապացուցված է համարում Ծխախոտի «մեղավորությունը» մարդկային կյանքը կրճատելու և ներքին միջավայրին վնաս հասցնելու մեջ: Ծխախոտի ծուխը կարելի է դիտել որպես դանդաղ ազդող թունավոր նյութ, որն աշխարհում ընդունում է 1,3 մլրդ մարդ: Դատարանը որոշեց Ծխախոտին դատապարտել ցմահ բանտարկության`   հանուն առողջ ապրելակերպի:
 
Դատախազ.
– Ծխելը բազմաթիվ հիվանդությունների առաջացման, հաշմանդամության և մահվան պատճառ է դառնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 1990-ականների վերջերին ծխելու հետևանքով ամեն տարի 1,2 միլիոն մահվան դեպք է արձանագրվել: Հակածխախոտային միջոցառումներ չձեռնարկելու դեպքում 2020-ին այդ ցուցանիշը կհասնի 2 միլիոնի (մահացության ընդհանուր թվի 20%-ը):
 
Նիկոտինային թունավորման վտանգը բավականաչափ ծանոթ է: Այն ամենամեծ վնասը հասցնում է ամենատարբեր տարիքային խմբերին՝ մանուկ և տարեց հասակում: Ծխախոտը մեղադրվում է ներքին միջավայրն ապականելու և մարդու կյանքի տևողությունը 20 տարով կրճատելու մեջ:
 
Դատավոր («մեղադրյալին»՝ Ծխախոտին).
–Դուք Ձեզ մեղավոր ճանաչու՞մ եք:
 
Ծխախոտ.
– Մասնակի: «Ես» ծագումով հեռավոր Ամերիկայի բուսական թագավորությունից եմ: 1550-ին Եվրոպա բերվեցի Պորտուգալիայում Ֆրանսիայի դեսպան Նիկոյի կողմից: Նրա անունով է կոչվում նիկոտինը: «Ես» բարձր տեխնոլոգիական արտադրանք եմ: Ծխելու պրոցեսում մեծ դեր է խաղում իմ նիկոտինը, որի փոքր չափաբաժինը խթանող հատկություն ունի, օգնում է օրգանիզմի ներքին հավասարակշռության պահպանմանը:Թո´ղ օգտագործեն նիկոտինի փոքր պարունակությամբ ծխախոտ: Օրինակ՝ Հնդկաստանում ծխելը համարվում է աստվածահաճո արարողություն: Անգլիայի նախկին վարչապետ Չերչիլն ամբողջ կյանքում սիգար է ծխել և ապրել 91 տարի: 2007թ. մարտին աշխարհի 50 երկրներ են մասնակցել սիգարների ամենամյա ցուցահանդեսին:
 
Դատախազ.
– Հայտնի է նաև, որ ամբողջ կյանքում Չերչիլը հայկական կոնյակ է օգտագործել: Սակայն գլխավորը ձեռնտու դեպքերի օրինակները չեն, այլ հակասությունների հայտնաբերումը: ԻսկԿուբայում ստիպված են շնչել «թանկարժեք» ծուխը:
 
Վկա թոքաբան.
– Որ ծխախոտը «մարդասպան է», վկայում է թոքերում օդը մաքրող ապարատի ներդաշնակ աշխատանքի խախտումը: Այսպես, մարդու շնչուղիների լորձաթաղանթը ծածկված է թարթչավոր էպիթելով: Թարթիչները լորձաթաղանթի մակերեսին տալիս են հացահատիկի ծածանվող դաշտի տեսք: Նրանք լարված վիճակում հերթականությամբ թեքվում են առաջ և բրոնխներից դուրս հրում մանրագույն «աղբը» լորձի շերտով: Այն դեպքում, երբ օդը շատ է կեղտոտված կամ վարակված մանրէներով, նրա խառնուրդների մեծ մասը թափանցում է թոքերի խորքը, այսպես կոչված`  ալվեոլները:
 
Այս կառուցվածքների գործունեությունը ապահովում է արյունը և հյուսվածքները թթվածնով ապահովելու անհրաժեշտ մակարդակ, հավասարաչափ և ռիթմիկ սրտխփոց, գլխուղեղի բեղմնավոր աշխատանք և օրգանիզմում ընթացող այլ պրոցեսներ: Արյան մեջ նիկոտինի ներմուծումը փոքրացնում է շնչափողում և բրոնխներում թարթիչների շարժունակությունը, շրջափակում նրանց էներգաապահովումը և առաջ է բերում ապաճում՝ ատրոֆիա: Ընթանում է շնչափողի և բրոնխների ճաղատացում, որն էլ կտրուկ վատացնում է թոքերի ինքնամաքրման պրոցեսը: Ծխախոտի ծխով ախտահարված թոքաբշտիկային մակրոֆագերը կորցնում են ուռուցքային բջիջները ճանաչելու և նրանց ոչնչացնելու հատկությունը:
 
Փաստաբան.
-Հիվանդահարույց մանրէներ և անբնական բջիջներ հայտնաբերվու՞մ են չծխող մարդկանց օրգանիզմում:
 
Թոքաբան.
– Չծխողների մոտ հստակ գործող պաշտպանական համակարգի շնորհիվ մանրէների քանակը պահպանվում է կրիտիկականից ցածր մակարդակի վրա: Իսկ ծխողների օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ փոքր է: Առողջ մարդու թոքաբշտիկների պատերը չեն թուլանում ամուր հիմնակմախքի շնորհիվ: Թոքերի ուռուցքից մահացողների թիվը 10-15 անգամ բարձր է չծխողների համեմատ:
 
Վկա սրտաբան.
– Ինֆարկտից խուսափելու համար պետք է դրսևորել ամուր կամք և հրաժարվել Ծխախոտից: Ծխի մեջ առկա նյութերի ազդեցությամբ կարող է առաջանալ սիրտը սնող անոթների սպազմ: Բացի դա, անցնելով արյան մեջ, նիկոտինը մեծացնում է թրոմբի առաջացման  ռիսկը: Սիրտը սնող անոթների սպազմը և թրոմբով դրանց խցանումը սրտամկանի ինֆարկտի պատճառ են դառնում: 
 
Փաստաբան.
– Իմ պաշտպանյալի նկատմամբ կատաղի պայքար է սկսվել Ֆրանսիայում, որտեղ ծխախոտի գինը թանկացել է`   3,9-ից հասնելով 5,4 եվրոյի:
 
Վկա թունաբան.
– Որպեսզի իմանաք ծխողի, ինչպես նաև «պասիվ» ծխողի օրգանիզմի վրա իրական քիմիական ծանրաբեռնվածությունը, փորձեմ ներկայացնել ծխի մեջ առկա նյութերի գամման: Ծխախոտի ծխի մեջ ավելի շատ էիզոպրենը, հենց այն, որից կաուչուկ են ստանում: Ճիշտ է՝ պոլիմերային աշտարակի համար 39 մգ/մ3-ը քիչ կլինի, սակայն թոքերի համա՞ր... Իզոպրենից հետո «սպանելու» հաջորդականությամբ գալիս է ացետոնը, իզոբութիլենը, բութեն 1-ը, տոլուոլը, պրոպիլենը և այլն: Իսկական օրգանական քիմիայի գործարանային ծրագիր: Ծխախոտում ամենավտանգավորը պոլոնիում ռադիոակտիվ տարրն է, որը չոր այրման ընթացքում,կուտակվելով թոքերում, հանգեցնում է թոքերի քաղցկեղի:
 
Փաստաբան.– Բացի ծխախոտից՝ ներքին միջավայրը ապականելու այլ աղբյուրներ չկա՞ն: Հայտնի է, որ մարդն ամեն օր ենթարկվում է 63 հազար քիմիական միացությունների ազդեցությանը:
 
Վկա փորձագետ.
– Ծխողները կանոնավոր, իսկ չծխողները volens-nolens՝ կամա-ակամա, իրենց թոքերն են մղում գարշելի հոտով շագանակագույն խեժը, որի մեջ կան թունավոր և խիստ թունավոր քիմիական հարյուրավոր միացություններ:
 
Ծխախոտի դեմ պայքարը սկսվել է նրան Եվրոպա բերելու առաջին իսկ օրվանից: Անգլիայում ծխողներին գլխատում էին: Ուրբանոս 6-րդ պապը, որ ծխելու մոլություն ուներ, անաթեմայի՝ նզովքի ենթարկվեց: Ռուսական Միխայիլ ցարը պատժում էր ծխողներին և պետականացնում նրանց ողջ կայքն ու կալվածքը:
 
Գիտակցելով առողջապահական, սոցիալական, բարոյական, մշակութային անփոխարինելի կորուստները՝ կարևորվում է 2004թ. Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի ընդունումը: Ծրագրի արդյունքներից է, օրինակ, ծխախոտիտուփի վրա առողջապահության նախարարության նախազգուշացումը:
 
Դատախազ.– Այս իրեղեն ապացույցը մեկ անգամ ևս հաստատում է Ծխախոտի վնասակար ազդեցության մասին ծխողի և նրան շրջապատողների առողջության վրա:
 
Վկա քիմիկոս.
– Վատ սովորույթը հաճախ օգնում է: Օրգանական սինթեզի ձեռնարկի հեղինակ, գերմանացի Լ. Գատերմանը խորհուրդ է տալիս ծխել սինիլային թթվի և ցիանամիդի հետ փորձ անելիս, քանի որ ծխախոտի ծխի համը փոխվում է նյութերի նույնիսկ չնչին քանակների առկայության դեպքում: Հայտնի է նաև, որ մարդը ծխում է քունը հաղթահարելու համար:
 
Փաստաբան.
– Վերջապես հայտնվեց պաշտպան վկա, որը նշեց ծխախոտի օգտագործման արդյունավետությունը: Կարելիէ օգտագործել նիկոտինի փոքր պարունակությամբ ծխախոտ:
 
Դատախազ.
– Յուրաքանչյուր ծխող անձամբ իր համար որոշում է նիկոտինի չափաբաժինը:Ահա թե ինչու «թույլ» ծխախոտը ոչինչ չի տալիս մոլի ծխողին: Նա, հակառակ իր կամքին, կմեծացնի ծխախոտի գլանակների քանակը:
 
Փաստաբան.
– Այդ դեպքում թող օգտագործեն Մանուկ Սարգսյանի ստեղծած գրաֆիտե ինքնավառվող ծխախոտը, որը ո´չ համ ունի, ո´չհոտ: Մոլի ծխողների մոտ ծխելը մեծ հետք է թողնում հիշողության մեխանիզմում, մտածողության, տրամադրության վրա:
 
Վկա ակնաբույժ.
– Ծխելը բացասաբար է անդրադառնում տեսողության վրա: Դա հաստատում են ավելի քան հարյուրամյա դիտարկումները: Մոլի ծխողների մոտ առաջանում է ծխախոտային ամբլիոպիա՝ կարմիր գույնի թյուրընկալում (կարմիր առարկաները դժգույն են երևում), փոքրանում է տեսողության սրությունը, տեսադաշտում հայտնվում են բծեր: Ծխելը վատացնում է ռեակցիան «շարժողական» լուսային գրգիռների նկատմամբ: Այն բացասաբար է անդրադառնում, օրինակ, տրանսպորտի վարորդների աշխատանքին, որոնց հաճախ վստահում ենք մեր կյանքը: Իռլանդացի գիտնականների հորինած համակարգչին կից գործող փոքրիկ սարքը ցույց է տալիս ոչ միայն ծխախոտի խեժի, շմոլ գազի չափի, այլև՝ կյանքի տևողության կրճատման մասին տվյալներ: 100 մարդուց 42-ը կարող է փրկվել, եթե չծխի:
 
Դատախազ.
– Գործում նշված է, որ ծխողի կողմից չծխողի դեմքին արտաշնչած ծխի յուրաքանչյուր քուլա պարունակում է 70 մգ չոր մասնիկ և 23 միլիգրամ ածխածնի օքսիդ:
 
Դատավոր.
– Դատարանը լիովին ապացուցված է համարում Ծխախոտի «մեղավորությունը» մարդկային կյանքը կրճատելու և ներքին միջավայրին վնաս հասցնելու մեջ: Ծխախոտի ծուխը կարելի է դիտել որպես դանդաղ ազդող թունավոր նյութ, որն աշխարհում ընդունում է 1,3 մլրդ մարդ: Դատարանը որոշեց Ծխախոտին դատապարտել ցմահ բանտարկության`   հանուն առողջ ապրելակերպի:
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: