Հանրագիտարան

Անկախության օր (Ֆինլանդիա)

Դեկտեմբերի 6-ին Ֆինլանդիան նշում է Անկախության օրը: Այդ օրը պետական բոլոր գերատեսչությունների շենքերի վրա բարձրացվում է պետական դրոշը, անցկացվում է զինվորական շքերթ:
Կեսօրին սկսվում է տոնական ծառայությունը, երեկոյան հյուրերն ավանդաբար հավաքվում են նախագահական պալատում տոնական պարահանդեսի: 
 
Մայրաքաղաքի կենտրոնում սկսվում է ավանդական ուսանողական ջահերով երթը:
 
Այդ օրը պետական դրոշը բարձրացվում է ոչ միայն պետական գերատեսչությունների կառույցների վրա, այլև հասարակ բնակելի շենքերի և այլ նշանակության կառույցների վրա:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: