Հանրագիտարան

Հայտնաբերվեց Հայիթի կղզին

1492թ. դեկտեմբերի 6-ին Կոլումբոսը հայտնաբերեց Հայիթի կղզին: «Հայիթի» հնդկերենից թարգմանաբար նշանակում է «Լեռնային երկիր», ասում են՝ սկզբում կղզին կոչվել է «Իսպանիոլա», այսինքն`   «Իսպանական»:
1677թ. Հայիթին անցավ Ֆրանսիայի իշխանության տակ: Տեղացի հնդիկները սպանվեցին, իսկ կղզին վերաբնակեցվեց աֆրիկացի սևամորթ ստրուկներով:
 
1804թ. հունվարի 1-ին սևամորթ հայիթցիները Դեսալինայի գլխավորությամբ ստեղծեցին անկախ պետություն, իսկ 1825թ. Ֆրանսիան ճանաչեց Հայիթիի անկախությունը:
 
Այսօր Հայիթիում 2 կառավարություն կա`   Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթիի Հանրապետություն:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: