Առողջապահություն

Ինչո՞ւ է մարմնի ջերմաստիճանը երբեմն իջնում

Մարմնի ջերմաստիճանը կարող է իջնել թե՛ լուրջ, թե՛ ավելի պարզ խնդիրների պատճառով, ինչպիսիք են դիմադրողականության անկումը, վիտամինների անբավարարությունը, վիրաբուժական միջամտությունը, սթրեսը, ֆիզիկական հյուծվածությունը և այլն: Եթե մարմնի ջերմաստիճանը նորմայից ցածր է, ապա ոչ մի միջոց չկիրառելն անթույլատրելի է, հատկապես, եթե նույն վիճակը պահպանվում է 1-2 օր, և այն բացատրող տրամաբանական պատճառներ չկան:
Իրական ախտորոշումը բացահայտելու համար անհրաժեշտ է դիմել փորձառու բժիշկ-թերապևտի, քանի որ մարմնի ջերմաստիճանն օրգանիզմում առկա խնդրի միայն արտաքին դրսևորումն է, և դրա ախտորոշման համար անհրաժեշտ կլինի անցկացնել այլ ախտանիշների և լաբորատոր քննության արդյունքների համատեղ հետազոտություն:
 
Առաջին հերթին բժիշկ-թերապևտը հիվանդին կուղեգրի էլեկտրոսրտագրության և արյան բիոքիմիական հետազոտության: Հետազոտություններըը կօգնեն բացառել լուրջ խնդիրների առկայությունը և որոշել ժամանակավոր խնդրի առկայությունը (օրինակ՝ իմունիտետի անկում, որի դեպքում բավական է սննդակարգի շտկումը և օրվա ռիթմի կարգավորումը):
 
Այնուամենայնիվ, եթե բժիշկը կարծում է, որ առկա է օրգանիզմի լուրջ ախտահարում, ապա պետք է կատարվի համալիր հետազոտություն՝ խորհրդակցելով նեղ մասնագետների հետ, ինչպիսիք են էնդոկրինոլոգը, նյարդաբանը և նույնիսկ ուռուցքաբանը:
 
Մի շարք ուռուցքաբանական պրոցեսներ ընթանում են ջերմության երկարատև իջեցմամբ, որի ժամանակ անհրաժեշտության դեպքում հարկ կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա կամ ՄՌՏ: Ամեն դեպքում պետք է հիշել, որ հիվանդության վաղ հայտնաբերումը լավ բուժման երաշխիքն է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Doctors.am ընկերությունը: