Հանրագիտարան

Ինֆորմատիկայի օր (ՌԴ)

1948թ. դեկտեմբերի 4-ը Ռուսաստանում համարվում է Ինֆորմատիկայի օր: Թեև Ռուսաստանում այս օրը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, բայց բոլոր նրանք, ովքեր կապ ունեն ինֆորմատիկայի հետ, նշում են այս օրը:
Դեկտեմբերի 4-ի ընտրությունը պատահական չէ. դեռևս 20-րդ դարի 40-ականների դեկտեմբերյան նիստերից մեկի ժամանակ Ի. Ս. Բրուկը հանդես եկավ տեխնիկայի թվայնացման տպավորիչ զեկույցով:
 
«Ինֆորմատիկա» տերմինն առաջին անգամ օգտագործել է գերմանացի Կարլ Շտեյնբուխը, որը հենց ինֆորմացիայի թվայնացմամբ էր զբաղվում:
 
Բառը նա կազմել է «ինֆորմացիա» (լուր, տեղեկություն) և «ավտոմատիկա» (մեքենայացում, ավտոմատացում) բառերից, իսկ ինֆորմատիկայի առարկայական դրսևորման միջոցը համակարգիչն էր:
 
Ներկայումս ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում ամենատարբեր բնագավառներ`   կրթություն, բժշկություն, արտադրություն, առևտուր, սպասարկում և այլն արագընթաց տեմպերով թվայնացվում են:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: