Հանրագիտարան

Հաշմանդամների միջազգային օր

1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Օրվա նպատակն է հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին:
Այդ օրը տարբեր հասարակական կազմակերպություններ իրականացնում են միջոցառումներ հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու ուղղությամբ:
 
Բոլոր երկրներում էլ կան հաշմանդամություն ունեցող անձինք, և սխալ է որևէ ֆիզիկական արատի պատճառով նրանց տարանջատել հասարակությունից:
 
Հայաստանում հաշմանդամների թիվը հասնում է մոտ 177.000-ի: Գործող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ փորձում են ամեն կերպ բարձրացնել հաշմանդամների խնդիրները՝ դրանց լուծման հարմար միջոցներ առաջարկելով:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: