Հանրագիտարան

Սբ. Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր

Գենարիոս անունը լատիներենում Յանվարիոս է, իտալերենում՝ Կենարո: Ենթադրվում է, որ ծնվել է երրորդ դարի սկզբին: Ծնողները հարուստ և ճանաչված էին: Եղել է Իտալիայի Բենեվենտ քաղաքի եպիսկոպոսը:
Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ ձերբակալվել է և 305թ.-ին նահատակվել: Նահատակության ժամանակ սրբի թափված արյունը մինչև օրս պահպանվում է Նեապոլի եկեղեցում՝ հատուկ փոքր սրվակի մեջ:
 
Մերկերիոսը հռոմեական բանակի քաջ զինվորներից էր: Նա հոր նման Աստծուն էր պաշտում: Ի պատիվ հաղթանակի՝ Դեկոս կայսրը նրան կանչել է՝ Արտեմիսի տաճարում զոհ մատուցելու:
 
Մերկերիոսը հրաժարվել է: Նրա ձեռքերը կապել են և կրակի վրա այրել, սակայն հաջորդ օրը նա կենդանի ու բուժված է եղել և վկայել, որ Աստված է իրեն փրկել:
 
Այդ ժամանակ կայսրը հրամայել է շիկացած շամփուրներով այրել նրա մարմինը և կտրել գլուխը: Սուրբ վկան 250 թվականին նահատակվել է:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: