Հանրագիտարան

Ինֆորմացիայի պահպանման միջազգային օր

Ամերիկյան «Համակարգչային տեխնիկայի ասոցիացիա»-ն 1988թ. նոյեմբերի 30-ը պաշտոնապես հայտարարեց Ինֆորմացիայի պահպանման միջազգային օր: Տոնը նպատակաուղղված է իրազեկել օգտատերերին՝ պահպանելու համակարգիչներում եղած ինֆորմացիան, ինչպես նաև տեղեկացնելու նրանց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր առաջընթացի, թարմացումների, համակարգչային տեխնիկա և ծրագրեր արտադրողների մասին:
Ինֆորմացիայի պահպանման միջազգային օրվա շրջանակում տեղի են ունենում միջազգային գիտաժողովներ՝ նվիրված ինֆորմացիայի պահպանման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: Նման միջոցառումների ժամանակ անդրադարձ է կատարվում հատկապես համացանցային անվտանգությանն առնչվող հարցերին և խնդիրներին: 
 
Ամեն տարի՝ այս օրը, տոնը նշվում է տարբեր կարգախոսների ներքո, օրինակ՝ «Օգտագործեք բարդ գաղտնաբառ», «Ներբեռնեք հակավիրուսային ծրագիր» և այլն: Տոնը պատեհ առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իրեն պատկանող ինֆորմացիայի պահպանման և անվտանգության համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: