Առողջապահություն

Ինչ հագուստ չի թույլատրվում հագցնել երեխաներին

Նորածին, վաղածին երեխաների խնամքի առանձնահատուկ հոգատարության համար սահմանված են հատուկ հիգիենիկ պահանջներ: Մասնավորապես՝ հագուստին վերաբերող պահանջներից են նորածինների (կյանքի առաջին 28 օրը), այդ թվում՝ վաղածինների համար հագուստը (արտադրանքը) պետք է պատրաստված լինի բնական գործվածքներից և կտորներից:
Հագուստը կարելու համար քիմիական թելեր և մանրաթելեր թույլատրվում է օգտագործել միայն, եթե դրանք չեն շփվելու երեխայի մաշկի հետ: Թույլատրվում է սինթետիկ նյութեր օգտագործել կարճատև (2 ժամից ոչ ավելի) օգտագործման հագուստի զարդարման համար, ընդ որում`   զարդարանքը չպետք է շփվի երեխայի մաշկի հետ:
 
Վաղածին երեխաների համար նախատեսված արտադրանքի կառուցվածքում անհրաժեշտ է նախատեսել՝ երեխայի գլխի և մարմնի հետ արտադրանքի հնարավոր շփման տեղերում կարերի և հանգույցների բացակայություն, մարմնի հետ շփման մասերում կոճակների, կոճգամների բացակայություն:
 
Չի թույլատրվում երեխայի գլխի մասից հագցվող հագուստի (արտադրանքի) պատրաստում: Պատրաստի արտադրանքի պիտակի վրա պետք է նշել հետևյալ մակագրությունը՝ «Նախնական լվացումը պարտադիր է»:
 
Աղբյուրը`   impoqrik.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: